Posted in Հեղինակ՝ Եվտերպե

Գլուխ 4․

Բոլոր գլուխները

Գիրք կարդալուց բացի Թոմը սիրում էր երաժշտություն լսել։ Բայց եթե դուք ապրում եք 30-ականների Լոնդոնում և այն էլ մանկատանը՝ հաճախ երաժշտություն լսելու ձեր շանսերը հավասարվում են զրոյի։

Երաշժտությունը հիմանակնում եկեղեցում էր, երբ որբերին տանում էին կրոնական տոներին։ Ավելի հազվադեպ՝ երաժշտությունը ապրում էր պատուհանագոգերին։ Երբ որբերը քայլում էին փողոցով, տեղ-տեղ պատուհաններից գալիս, նրանց էր հասնում երաժշտությունը։ Թոմը սրում էր ականջները, ներս քաշում նոտաները։ Երաժշտությունը կատարյալ էր։ Թոմին դուր էր գալիս այդ կատարելությունը։

Թոմը կտրականապես համաձայն չէր երաժշտության հետ այդքան հազվադեպ հանդիպումներին։

Գիշերները նա դուրս էր գալիս սենյակից, հրշեջ աստիճանով բարձրանում ձեղնահարկ, բացում փոքրիկ պատուհանը ու պառկում հենց գետնին այնպես, որ երկինքը երևա։ Հետո նայում էր ուղիղ երկնքին, շուչը պահում, հավաքում իր մեջ եղած ողջ կախարդանքը։

Երաժտությունը դուրս էր գալիս հենց Թոմի միջից՝ մաշկից, մազերից, եղունգներից։ Կախարդանքը ալիքում էր օդը, գույնզգույն ցայտեր ծնում։ Երաժշտությունը լցնում էր ողջ սենյակը։

Եթե երկինքը պարզ էր, ու երևում էին աստղերը, օդը ալիքվում էր մեղմ, համաչափ, օղակ տալիս ջրի նման։

Եթե ամպամած էր ու մռայլ, օդի շիթերը շարժվում էին աջուձախ, մեկ ծառս լինում, մեկ համարյա մարում, բարձրանում մինչև առաստաղը, հետո կտրուկ վայր ընկնում։

Թոմը փակում էր աչքերը ու լսում։

***

Ալբուս Դամբլդորը խորը աչքեր ուներ, շիկակարմիր կարճ մորուք ու քաղցր ժպիտ։ Թոմը ատում էր քաղցր ժպիտները։ Քաղցր ժպտալուց հետո հոգաբարձուները սովորաբար փորձում էին հանել որբերի շորերը, իսկ դաստիարակները հանում էին ճիպոտը։

Մեծ որբերը քաղցր ժպտում էին փոքրերին ծեծլուց առաջ։

Որբանոցի շքեղ հագնված հյուրերը քաղցր ժպտում էին ու աչքերին տանում թաշկինակները՝ գոյություն չունեցող արցունքները սրբելու համար։ Հետո խորը հոգոց էին հանում ու գնում՝ սեփական բարության ու ողորմածության մեծությամբ արբած։

Ալբուս Դամբլդորի աչքերը չափազանց ուշադիր էին։ Թոմին թվում էր, թե դրանք մտել են ուղիղ իր գլխի մեջ, փորփրում են մտքերը։

— Ես Ձեզ չեմ հավատում։

Դամբլդորը գրպանից հանեց ինչ-որ մի ձող ու թափահարեց։ Պահարանը բռնկվեց ուժեղ կրակով։ Թոմը չզարմացավ։ Ցանկության դեպքում ինքն առանց փայտի կտորի էլ կարող էր նույնը անել։

Հետո Դամբլդորը հանգցրեց կրակը ու բացեց պահարանը։ Ոչինչ չէր վառվել։

— Ուրեմն Դուք իրո՞ք կախարդ եք։

Փաստորեն ինքը միակ կախարդը չէր։ Էլի կախարդներ կան։ Դա լա՞վ է, թե՞ վատ։ Ինչո՞ւ է եկել այս մարդը։ Ի՞նչ է ուզում իրենից։ Միգուցե իր կախարդ ծնողները կորցրել են իրեն, փնտրել են երկար տարիներ ու հիմա վերջապես գտել են ու տուն են տանելու։ Միգուցե Դամբլդորը գաղտնի գործակալ է, որը ման է գալիս բոլոր կախարդներին ու սպանում։ Միգուցե կախարդների գաղտնի միավորում կա, որը ողջ աշխարհից հավաքում է բոլոր կախարդներին ու հետո պայքարում չարի դեպ։

— Հա, տղաս։ Ու դու նույնպես։

Ի՞նչ է պետք անել։ Զարմանա՞լ, ուրախանալ, ասել, որ արդեն գիտի, թե թաքցնել ամեն ինքը։

Թոմը զգաց, որ գլուխը սկսում է ցավել։ Դամբլդորի սևեռուն հայացքը նյարդայնացնում էր, աչքերը փակելու ու սենյակից դուրս փախնելու ցանկություն առաջացնում։

— Թոմ, տղաս, դու արդեն փորձել ես կախարդել։

Թոմը հիշեց, թե ինչպես էր առաջին անգամ կախարդանքով նարինջ ճզմում։ Հետո աչքերի առաջ հայտնվեց այն գիշերը, երբ ես գրկեցի ու տարա Մերդստոնի գարշահոտ հոգին։ Թոմը հիշեց, թե ինչպես էր սիրտը թփրտում իր կախարդանքի ճիրաններում, ինչպես էր փորձում մի անգամ էլ, գոնե մի անգամ էլ կծկվել՝ արյունը դեպի երակները մղելու համար։

Դամբլդորը մռայլվեց ու կտրուկ վեր ելավ տեղից։ Թոմը թափահարեց գլուխը ու տրորեց աչքերը։ Թվում էր՝ աչքերը հիմա դուրս կթռնեն տեղից։

— Ես եկել եմ քեզ կախարդների դպրոց տանելու, Թոմ։

Կախարդների դպրո՞ց։ Փաստորեն հատուկ դպրոց կա կախարդների համար։ Թոմը փորձեց պատկերացնել դպրոցը․ մի հսկայական դղյակ՝ սարերի գլխին։ Գլխացավն ուժեղանում էր։

Դամբլդորի քաղցր ժպիտն անհետացել էր։

***

Թոմը նայում էր սեղանին։ Ուտելիքների մի մասը նա առաջին անգամ էր տեսնում։ Հոտերի բազմազանությունից գլուխը պտտվում էր։ Սեղանին որբերի մի քանի ամսվա ուտելիքն էր։ Թոմը նայեց սեղանին։ Կանաչ փողկապներով տղաներն ու աղջիկները արդեն լցրել էին իրենց ափսեներն ու ուտում էին մի տեսակ մեծավարի լրջությամբ։ Թոմը հիշեց արիստոկրատների մասին կարդացած գրքերը։ Ուղղեց մեջքը։ Վերցրեց մսի մի կտոր ու ինչ-որ փլավ։ Նայեց մյուսներին։ Փորձեց դանակ-պատառաքաղով ուտել։ Ոչ մի դժվար բան։

Պատկերացրեց, թե հենց հիմա որբերը ոնց են կռվում մի պատառ ավել հացի համար։ Ոնց են մինչև վերջին կաթիլը մաքրում ափսեները։ Ոնց են երազում մի քանի կտոր մսի մասին։

Նայեց տորթերի ու կոնֆետների բուրգերին ու հրշեց շոկոլադի սպիտակած ու չորացած կտորները, որ բաժանում էին շաբաթ երեկոյան։ Թոմը սրտխառնոց զգաց, բայց շարունակեց ուտել։ Ինքն այլևս որբանոցում չէ։ Հոգվարցում է։ Կախարդների դպրոցում։ Ամենաուժեղ ֆակուլտետում, որը հիմնել է իր նախապապը՝ Սալազար Սլիդերինը։

Թոմը ուր հայացք զգաց՝ ուղիղ իրեն ուղղված ու նայեց դեպի ուսուցիչների սեղանը։ Ալբուս Դամբլդորը անթարթ իրեն էր նայում։

Մտքում նորից պտտվեց իր ու բաշխիչ գլխարկի զրույցը։

— Դու բավականաչափ խիզախ ես Գրիֆինդորի համար, խելացի՝ Ռեյվենքլոի համար, աշխատասեր՝ Հաֆլփաֆի համար ու ուժեղ՝ Սլիդերինի համար։ Ասա, ուր ես ուզում, որ քեզ ուղարկեմ։

— Բայց ես ոչինչ չգիտեմ դրանց մասին, — մտածեց Թոմը։

— Հըմ, — փնչաց գլխարկը ուղիղ Թոմի գլխի մեջ։ Մի քիչ մտածեց, հետո հարցրեց․ — որ կենդանուն ես ավելի շատ սիրում՝ առյուծ, արծիվ, օձ, թե գորշուկ։

— Ես օձերի հետ խոսել գիտեմ, — մտածեց Թոմը։

— Սլիդերինի ժառանգը, — ցնցված բացականչեց գլխարկը։ — Մերլինը մեզ օգնական։

Հետո բարձրաձայն բղավեց՝ Սլիդերին։

Թոմը փախցրեց հայացքը ու որոշեց, որ չարժե նայել ուղիղ Դաբլրդորի աչքերի մեջ։ Շառից-փորձանքից հեռու։

Advertisements
Posted in Հեղինակ՝ Եվտերպե

․․․ ու սկսվեց մագլամոգական պատերազմը

1.

Հետո՞։ Հետո Վոլդեմորը բոլորի աչքի առաջ վառեց Հարրիի մարմինը՝ ի նշան հաղթանակի, ի նշան սեփական անպարտելիության։
Մահակերները հավաքեցին բոլոր դասախոսներին, կանգնեցրին մի շարքով, մեկը դիմակի տակից բարձր-բարձր արտասանեց տեղնուտեղը հորինած մահապատիժը, ու բոլորին գլխատեցին։ Ինչ-որ սև անեծքով։ Գլուխները թռան, մարմինները մնացին կանգնած։ Continue reading “․․․ ու սկսվեց մագլամոգական պատերազմը”

Posted in Հեղինակ՝ Եվտերպե

Մի քանի դրարրի դրաբբլ

Կարելի է կարդալ որպես Փոխիրի շարունակություն։
***
Մտապրպուտների բվվոցը չի թողնում կենտրոնանամ, իսկ սառած կարագը հացին քսելը այնքան էլ հեշտ գործ չէ։ Կարագը ոչ մի կերպ չի ուզում պոկվել դանակից, մնալ հացի վրա, կծկվում է, գնդիկանում։ Երևի արդեն երկար եմ չարչարվում, այնքան երկար, որ դա նկատում է նույնիսկ Ռոնը։ Նա հանում է փայտիկը, տաքացնող հմայքով մի քիչ հալեցնում կարագը, հետո շարունակում ուտել իր կիսատ թողած բուտերբրոդը։ Այնքան հետաքրքիր է. Ռոնը նկատում է այնպիսի մանրուք, ինչպիսին է հացին չքսվող կարագը, բայց չի տեսնում, թե ինչքան մտապրպուտներ են հավաքվել իր լավագույն ընկերոջ շուրջ։ Հարրին մռայլ է ու անհանգիստ։ Րոպեն մեկ ճակատն ու աչքերը ծածկող մազերի արանքից նայում է սլիդերինի սեղանին, փորձում է բռնել Դրակոյի հայացքը, բայց չի կարողանում։ Արդեն կես ժամ է` Դրակոն ոչ մի վայրկյան հայացքը չի կտրել ափսեից։ Սովորականից գունատ դեմքը ժամանակ առ ժամանակ կարմրում է, հետո էլ ավելի գունատվում։ Սլիդերինցիները մեզնից ավելի ուշադիր են։ Անհանգիստ նայում են Դրակոյին, հետո իրար, ասես հայացքներով հարցնում են միմյանց` խոսե՞նք հետը:

Continue reading “Մի քանի դրարրի դրաբբլ”

Posted in Հեղինակ՝ Եվտերպե

Վերջ

Նախորդ գլուխը՝ Լսո՞ւմ ես
Բոլոր գլուխները

-Վերջին հորքրուքսը Հարրին է, Սիրիուս…

Սիրուսը լուռ է: Դամբլդորը սպասում պատասխանի:

-Սիրիուս…

-Հասկացա: — Ընդհատում է Սիրիուսը. բառերը ընկնում են քարերի պես, ծանր-ծանր: — Ի՞նչ ենք անելու:

-Սիրիուս, — Դամբլդորի բառերը զգույշ են, դուրս են գալիս անհարմարձակ, այս ու այն կողմ նայելով: — Սիրիուս, ոչ մի տարբերակ չկա ոչնչացնելու հորքրուքսում պահած հոգին առանց անոթը վնասելու:

Continue reading “Վերջ”

Posted in Հեղինակ՝ Եվտերպե

Լսո՞ւմ ես

Նախորդ գլուխը՝ Պատառիկներ մոգական դեղին մամուլից
Փոխի՛ր
Հաջորդ գլուխը՝ Վերջ

Ամեն ինչի մեղավորը Սիրիուսի աննորմալ ընկերուհին էր։ Հիշո՞ւմ ես Լուիզա Լավալյերին, վերջին կուրսում էինք, որ տեղափոխվեց Ֆրանսիայից։ Երկար քթով պեպնոտ աղջիկ էր։ Ձեր ոջլոտ շունը ամբողջ օրը հետևից ման էր գալիս։  Էն ժամանակ էլ դուրս չէր գալիս։ Ու դեռ չգիտեի էլ, թե էդ սատանայատիպ կինը ինչի է ընդունակ։

Continue reading “Լսո՞ւմ ես”

Posted in Հեղինակ՝ Եվտերպե

Պատառիկներ մոգական դեղին մամուլից

Նախորդ գլուխը՝ Գաղտնիքների սենյակը (մաս 3)
Բոլոր գլուխները

… 9 և ¾ կառամատույցում դարձյալ ուրախ աղմուկ է։ Բարձրդարսանցիները բազմության միջից գտնում են իրենց ընկերններին, հեռվից ձեռքով անում, բղավում, մի կերպ պոկում ծնողներից՝ ընկերներին բարևելու ու նորությունները պատմելու համար։ Continue reading “Պատառիկներ մոգական դեղին մամուլից”