Posted in Հեղինակ՝ Եվտերպե

Պատառիկներ մոգական դեղին մամուլից

Նախորդ գլուխը՝ Գաղտնիքների սենյակը (մաս 3)
Բոլոր գլուխները

… 9 և ¾ կառամատույցում դարձյալ ուրախ աղմուկ է։ Բարձրդարսանցիները բազմության միջից գտնում են իրենց ընկերններին, հեռվից ձեռքով անում, բղավում, մի կերպ պոկում ծնողներից՝ ընկերներին բարևելու ու նորությունները պատմելու համար։

Ծնողներն էլ փորձում են մի քանի վայրկյան ավել անցկացնել իրենց սիրելի բալիկների հետ, որովհետև բաժանավելու են նրանցից մի ողջ ուսումնական տարով։ Ամենից շատ աչքի են ընկնում առաջինդասարանցիները՝ շփոթված, վախեցած հայացքներով, նրանցից ոմանք թաքնվում են ծնողների հետևում, բաց չեն թողնում ձեռքերը։ Սակայն բաժանումն անխուսուփելի է։ Շուտով լսվում է Հոգվարց-էքսպրեսի բորձր սուլոցը, աշակերտները, վերջին անգամ ողջագուրվելով ծնողների հետ, շտապում են դեպի գնացքը։ Առջևում նրանց սպասում են հաջողություններ ու հիասթափություններ, նոր հետաքրքիր գիտելիքներ, ընկերներ ու  արկածներ։

Ու մինչև գնացքը առաջ է սլանում, մենք արագ կտեղափոխենք դպրոց՝ ուսուցիչների ու տնօրենի հետ զրուցելու։ Մեզ ընդունում է տնօրնի տեղակալ և փոխակերպումների ուսուցիչ Միներվա ՄաքԳոնագալը։ Նրանից մենք փորձում ենք ճշտել, թե որքանով են ճիշտ արդեն մի քանի օր պտտվող լուրերը։ Ասում են, որ դպրոցի պորֆեսորադասախոսական անձնակազմը համալել է ԱՄՆ-իվ հատուկ հրավերով ժամանած Քլեր Մունսթոնը, որը սև մոգության ամենահայտնի գիտակներից է։ Չնայած երիտասարդ տարիքին՝ օրիորդ Մունսթոնը արդեն կարողացել է վաստակել կոլեգաների հարգանքը և բարձր գնահատականը։ Ասենք նաև, որ օրիորդ Մունսթոնը մասնագիտացել է սև արտեֆակտների մեջ։ Արդյոք այս անակնկալ հրավերը որևէ կերպ կապվա՞ծ է նախորդ տարում Հոգվարցում տեղի ունեցած խորհրդավոր դեպքերի հետ, երբ շշուկներ էին պտտվում տխրահռչակ գաղտնիքների սենյակը բացվեու մասին։ Առաջին անգամ գաղտնիքների սենյակի մասին սկսեցին խոսել 1943թ.-ին, երբ չբացահայտված հանգամանքներում մի աշակերտուհի մահացավ։ Հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ անցած տարի միայն հրաշքով է հաջողվել խուսափել նոր մահերից։

Պրոֆեսոր ՄաքԳոնագալը հերքում է լուրերը։ «Քլեր Մունսթոնրը իրոք դասավանդելու է պաշտպանություն մութ ուժերից։ Հոգվարցում շատ բարձր են գնահատում աշակերտների մասնագիտական պատրաստվածությունը և խիստ պատասխանատու մոտենում այդ հարցին։ Այդ պատճառով մենք ամեն ինչ անում ենք, որ մեզ մոտ դասավանդեն միայն լավագույն մասնագետներ, — ասում է պրոֆ. ՄաքԳոնագալը, — ինչ վերաբերում է գաղտնիքների սենյակին, այդ լուրերը ոչ մի հիմք չունեն։ Գաղնիքների սենյակի գոյությունն անգամ ճշտված չէ։ Մենք հակված ենք կարեծելու, որ դա ընդամենը աշակերտական հետաքրիքր սարսափ պատմությունը է, լեգենդ, որն անպայման առկա է բոլոր գիշերօթիկ դպրոցնեում։ Սակայն դրանով հանդերձ դպրոցի տնօրինություն է ձեռք է առել բոլոր միջոցները, աշակերտների կատարյալ անվտանգությունը ապահովելու համար»։

Չնայած մի քանի ժամ սպասելու՝ մեզ այդպես էլ չհաջողվեց զրուցել տնօրեն Ալբուս Դամբլդրի հետ։

Որքանով են համապատասխանում իրականությանը պպտվող լուրերը, մենք ասել չենք կարող, սակայն հուսով ենք, որ ուսումնական տարին կանցնի առանց դժբախտ պատահարների…

01.09.1993թ.
«Մոգ» օրաթերթ

————————————————————

…մեր մշտական ընթերցողները անպայման կհիշեն, որ անցած համարում մենք խոստացանք ձեզ ներկայացնել մի հարցազրույց, որը անտարբեր չի թողնի ոչ մի վհուկի։ Ո՞վ չի երազում վայելել բոլորի, հատկապես իրեն շրջապատող տղամարդկանց սերն ու հարգանքը, միշտ լինել ուշադրության կենտրոնում։ Ամեն վհուկ ցանկանում է, որ իր կարծիքի հետ հաշվի նստեն, ընդունեն ու գնահատեն իր մասնագիտական ունակությունները։ Եվ ահա մենք այսօր զրուցելու ենք կնոջ հետ, որ ընդամենը 30 տարեկանում կարողացել է հասնել այդ ամենին։ Մեր հյուրն է Քլեր Մունսթոնը։
Ողջույն, Քլեր, անչափ շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար՝ չնայած Ձեր մեծ զբաղվածությանը Հոգվարցում։
-Ինձ համար մեծ պատիվ է։
Արդեն մի քանի ամիս է, ինչ Բրիտանիայում եք ու դասավանդում եք Հոգվարցում։ Ձեզ դո՞ւր է գալիս մեզ մոտ։
-Սկզբում անսովոր էր։ Էստեղ ամեն ինչ տարբեր է՝ եղանակից սկսած միմիյանց հետ շփվեու ոճից վերացրած։ Բայց հիմա արդեն հարմարվել եմ։ Դուրս սկսել է գալ։
Մենք գիտենք, որ դուք սև արտեֆակտների լավագույն մասնագետներից մեկն եք համարվում ողջ աշխարհում։ Ինչո՞ւ եք ընտրել հենց ուսուցչի աշխատանքը։ Կարող էիք գտնել ավելի, այսպես ասած, հեղինակավոր մասնագիտություն։
-Դուք չափազանցնում ենք (ծիծաղում է), իմ գիտելիքները այդ ոլորտում շատ ավելի համեստ են։ Հոգվարցը իմ մանկավարժական առաջին փորձն է։ Ու գիտեք, ինձ դուր է գալիս։ Երեխաների հետ աշխատելը շատ հետաքրքիր է։
Պատմեք մի քիչ Ձեր աշակերտների մասին։ Դուք դասավանդում եք դարի ամենահայտնի աշակերտին՝ Հարրի Փոթերին։ Դա դժվարություններ առաջացնո՞ւմ է։
— Հարրին շատ քիչ է տարբերվում մյուս աշակերտներից, եթե չիմանայի ողջ պատմությունը, ոչ մի կերպ գլխի չէի ընկնի, թե առանձնահատուկ աշակերտ է։
Ինչպես տեսնում եմ, Դուք շատ խոսել չեք սիրում, Քլեր: Բայց մի քանի հարց ևս։ Ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները կոլեգանի հետ։ Վերջին տարիներին Մութ ուժերից պաշտպամության ոչ մի ուսուցիչ մի տարուց ավել չի մնում։ Ձեր նախորդը՝ պրն. Լոկհարթը, որպես իր հեռանալու պատճառ նշել էր դպրոցի ճնշող միջավայրը, որն իրեն խանգարում է ստեղծագործել։ Դուք ճնշում զգո՞ւմ եք։
-Հըմ, չգիտեմ՝ ինչ է նկատի ունեցել պրն. Լոկհարթը ճնող միջավայր ասելով, սակայն ես հրաշալի կոլեգաներ ունեմ։ Մյուս ուսուցիչների հետ հարաբերությունները շատ ջերմ են, նույնիսկ ընկերական։
Դե ասում են ուսուցիչներից ոմանք շատ ծանր բնավորություն ունեն։ Օրինակ պրոֆեսոր Սնեյփը…
-Հավատացնում եմ Ձեզ, դա իրականությունից շատ հեռու է։ Պրոֆեսոր Սնեյփը շատ սիրալիր ընդունեց ինձ՝ անգամ համաձայնեոլով ժամանակ առ ժամանակ ինձ տրամադրել իր լաբորատորիան։ Իսկ դա մեր մասնագիտության տեր մարդկանց համար անասելի շռայլություն է։
Եվ վերջին հարցը, Քլեր։ Ասում են՝ Դուք պրոֆեսոր Դամբլդորի հետ ինչ-որ շատ խիստ գաղտնի բանի վրա եք աշխատում։ Արդյո՞ք դա էդպես է։
-Եթե խիստ գաղտնի է, ո՞նց ասեմ (ծիծաղում է)։ Չէ, ոչ մի նման բան չկա։ Միակ բանը, որի վրա մենք աշխատում ենք, աշակերտներին լավ կրթություն տալն է։
Դե ինչ, Քլեր, շնորհակալ ենք մեր…

11.09.1993թ.
«Ինչ է ուզում վհուկը» շաբաթաթերթ

————————————————————

…Մոգական Բրիտանիայի ամենացանկալի փեսացուների տասնյակում իր արդեն քանի տարի է իր հաստատուն տեղն ունի Սիրիուս Բլեքը։ Բացի Բլեքերի հսկայական հարստությունից, այս երիտասարդ ամուրու տիրապետության տակ է գտնվում նաև Փոթերների ողջ կարողությունը, որը նա իր սանիկին՝ Հարրի Փոթերին է հանձնելու միայն վերջինիս չափահաս դառնալուց հետո։ Երիտասարդ վհուկների սիրտը գրավում է ոչ միայն Բլեքի հասրտությունն ու հասրակական դիրքը, այլև աչքի ընկնող արտաքինն ու  հասուն, ինքնավստահ տղամարդու հմայքը։ Սակայն մինչ հարսնացուները հույսով սպասում են, որ սև աչքերը գոնե մեկ անգամ կպատասխանեն իրենց երազկոտ հայացքին, Սիրիուս Բլեքին ավելի ու ավելի հաճախ են տեսնում երիտասարդ մոգերի ուղեկցությամբ։ Արդեն վաղուց լուրեր են պտտվում, որ Սևերուս Սնեյփը, որը հմայաթուրմեր է դասավանդում Հոգվարցում, շատ հաճախ է լինում Բլեքերի առանձնատանը ամենևին էլ ոչ իր աշակերտին այցելելու համար։ Պրն. Բլեքը հրաժարվում է ինչ-որ կերպ մեկնաբանել այդ լուրերը, իսկ պրոֆեսոր Սնեյփը անվանում է դրանք «հիվանդ ուղեղի բարբաջանք»։ Ամեն դեպքում հարուստ ու հանրահայտ փեսացուին ձեռք գցել երազող վհուկներին խորհուրդ ենք տալիս չկորցնել հույսը և…

10.12.1993թ.
«Աստղաբույլ» ամսագիր

————————————————————

Դժբախտ պատահար Հոգվարցում

Ինչպես տեղեկացնում է մեր հատուկ թղթակիցը, երեկ երեկոյան ժամը 22։00-ից 22։30-ի արանքում Հոգվարցում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել Սլիդերին ֆակուլտետում գտնվող լաբորատորիայում՝ հմայաթուրմ պատրաստելիս։ Տուժել է երկու դասախոս՝ Ս. Սնեյփը և Ք. Մունսթոնը։ Սուրբ Մունգոյից մեզ հայտնում են, որ  հմայաթուրմենրի վարպետ Սևերուս Սնեյփի վիճակը  կայուն ծանր է, իսկ Մութ ուժերի պաշտպանության ուսուցիչ Քլեր Մունսթոնը ստացել է թեթև վնասվածքներ և անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ Ս. Սնեյփի բուժող բժիշկը հայտնեց, որ պրոֆեսորի կյանքին վտանգ չի սպառնում. «Ներկայումս պրոֆեսոր Սնեյփը գտնվում է արհետսական կոմայում, մինչև մենք կկարողանանք բուժել բոլոր արյվածքները։ Առկա են դեմքի ու ձեռքերի խոր այրվածքներ, ինչպես նաև վերին շնչուղիների քիմիական ու մեխանիկական այրվաքծներ, օրգանիզմի ընդհանուր թունավորում։ Վիճակը բարդացնում է այն, որ վնասվածքները մոգական աղբյուր ունեն»։

Պրոֆ. Մունսթոնը դեռևս գտնվում է հիվանդանոցում։ Նա հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, սակայն մեզ հաջողվեց պարզել բուժքույրերից, որ օր. Մունսթոնը հրաժարվել է լքել հիվանդանոցը, քանի դեռ պրոֆ. Սնեյփի վիճակը չի բարելավվել։ Նրա հետ միասին պրոֆեսորի առաողջական վիճակի մասին լուրերի է սպասում նաև շատ արագ Սուրբ Մունգո ժամանած Սիրիուս Բլեքը։

Պատահարի ժամանակ ոչ մի աշակերտ չի տուժել։ Դեպքի մասին ավելի թարմ լուրեր կարդացեք մեր հաջորդ համարում։

07.01.1994թ.
«Օրվա մարգարե» օրաթերթ

————————————————————

…Բելաթրիքս Լեսթրեյնջը դեռևս ազատության մեջ է։ Մոգության նախարարությունը հայտնում է, որ Լեսթրեյնջը Վոլդեմորի ամենամոլի հետևորդներից է։ «Մենք անում ենք ամեն ինչ Լեսթրեյնջին գտնելու համար, — հավաստիացնում է նախարար Քոռնելիուս Ֆաջը, — և կոչ ենք անում մոգական հանրույթին հանգստություն պահպանել»։ Ըստ նախարարի՝ որոնումների մեծամասշտաբ օպերացիա է սկսվել, որին մասնակցում են ոչ միայն ավրորները, այլև մագլական ոստիկանությունը։

Ներկա պահին իրականցվում է բոլոր մարդաշատ վայրերի ուժեղացված հսկողություն, աշակերտների անվտանգությունն ապահովելու համար Հոգվարցի շրջակայքը ավրորներից բացի հսկում են մի քանի դեմենտոր…

10.02.1994թ.
«Օրվա մարգարե» օրաթերթ

————————————————————

… կորած երեխաների որոնումները շարունակվում են։

«Ալգելված անտառից ապպարացիա չի կարատվել, երեխաները անտառում են, — ասաց մեզ հետ զրույցում գլխավոր ավրոր Բրիթսը, — մենք շրջափակել ենք անտառը բոլոր կողմերից, ոչ մի թուփ մեր ուշադրությունից չի սողոսկի։ Երեխաներին կգտնենք»։

Հիշեցնենք, որ չորս առաջինկուրսեցի անհետացել են երեկ՝ դասերի ժամանակ։ Առաջինկուրսեցիները դասերից մեկն անցկացրել են Արգելված անտառի եզրին։ «Դասի ընթացքում սաղ էրեխեքն էլ ստեղ էին, — արցունքները սրբելով տեղեկացրեց մեզ ուսուցիչը՝ Ռուբեուս Հագրիդը, — ես դասերին մի վայրկյան աչքս չեմ թեքում։ Դե վտանգավոր է, ախր, փոքր էրեխեք են, մեկը ընկավ, մյուսը շորը պատռեց։ Պիտի անընդատ հետևես։ Արդեն հետ էինք գալիս, նայեմ՝ չկան։ Միանգամից հասկացա, որ պակասել են։ Հաշվեցինք՝ չորս հոգի չկա։ Ախ, խեղճ էրեխեք»։

Աշակերտները լարված են ու խուճապահար. «Հենց տեսանք Քեյթենք չկան, պրոֆ. Հագրիդը ուզում էր անտառ մտնի, որ ման գա, էն էլ օդում ճոճվելով մի նամակ դուրս եկավ անտառից, — ասաց աշակերտներից մեկը, — հետո իմացանք, որ ֆեստրալի վզին է կապած եղել»։

Թե ինչ էր գրված նամակում, հետախուզական գաղտնիք է, սակայն աշակերտները պնդում են, որ գրությունն ուղղված է եղել Հարրի Փոթերին՝ պահանջով գնալ անտառ և հանձնվել։

Ավրորները նշում են, որ հիմնական կասկածյալը օրերս Ազկաբանից փախած Բելաթրիքս Լեսթրեյնջն է։

Կորած երեխաների որոնումներին ներգրավված են նաև մի քանի դասախոս։ Կենտավրոսները պատրաստակամություն են հայտնել օգնելու իրավապահներին։ Որոնումներին է միացել նաև Սիրիուս Բլեքը, որը, ինչպես ինքն է ասում, չի կարող տանը նստել, երբ վտանգված է երեխաների, այդ թվում իր սանիկի կյանքը։

Ներկա պահին Հոգվարցում իրականցվում է աշակերտների արագ տեղահանում դպրոցից։

Հետևեք նորություններին մեզ հետ…

15.02.1994
«Օրվա մարգարե» օրաթերթ

————————————————————

-Ինչպիսի՞ն է դրությունը այս պահին։
-Լեսթրեյնջի գտնվելու վայրը մեզ հայտնի է, երեխաները ողջ են, հիմա բանակցություններ ենք վարում երեխաներին ազատ արձակելու համար։
-Ճի՞շտ է, որ Լեսթրեյնջի միակ պահանջն է իրեն հանձնել Հարրի Փոթերին։
-Ճիշտ է։ Դրա մասին խոսք անգամ լինել չի կարող։ Մենք  անում ենք ամեն ինչ, որ կարողանանք չեզոքացնել հանցագործին առանց որևէ զոհի։
-Ովքե՞ր են վարում բանակցությունները։
-Սիրիուս Բլեքը։ Լեսթրեյնջը հրաժարվում է խոսել մեկ ուրիշի հետ…

Մի քանի ժամ բանակցություններից հետո վերջապես ինչ-որ տեղաշարժ կա։ Բելաթրիքս Լեսթրեյնջը համաձայնել է ազատ արձակել 4 երեխաներին՝ պատանդ վերցնելով միայն Սիրիուս Բելքին և Հոգվարցի ուսուիցչներից մեկին՝ Քլեր Մունսթոնին։ Լեսթրեյնջի պահանջը անփոփոխ է՝ իրեն հանձնել Հարրի Փոթերին։ Ավորատը հավաքվել է հատուկ խորհրդակցության՝ հնարավոր ելքեր գտնելւ համար։

Ավրորները նշում են, որ ուժի կիրառումը Լեսթրեյնջին չեզոքցնելու գործում չափազանց ռիսկային է պատասդնենրի կյանքի և առողջությանհամար։ Առայժմ ձգձգում են բանակցությունները։

Ազատված երեխաները տեղափոխվել են Սուրբ Մունգո հիվանդանոց…

Հետևեք նորություններին երկու ժամը մեկ լույս տեսնող մեր հատուկ համարներում։

Այսօր գիշեր՝ ժամը 2-ի սահմաններում, Հարրի Փոթերին հաջողվել է շեղելով ավրորների ուշադրությունը, մոտենալ Բելաթրիքս Լեսթրեյնջի թաքստոցին։ Փոթերը կարողացել է ոչ միայն աննկատ անցնել ավրորների շարքերի միջով, այլև ներթափանցել թաքստոց։ Մեզ հաջողվեց պարզել, որ Փոթերի՝ թաքստոցում հայտնվելուց կես ժամ հետո այն մասնակիորեն փլվել է՝ ճզմելով Լեսթրեյնջին։ Ավրորները կարողացել են անվնաս դուրս բերել պատանդներին՝ Սիրիուս Բլեքին և Քլեր Մունսթոնին, որոնք գրեթե 16 ժամ գերության մեջ էին։ Երկուսն էլ ստացել են միայն թեթև քերծվածքներ։

Ավրորատը պատրաստվում է հանդես գալ պաշտոնական հայրատարությամբ՝ լուսաբանելով տեղի ունեցածը…

-Մարտի 16-ի լույս 17-ի գիշերը, ժամը 2։27, Հոգվարցի աշակերտ Հարրի Փոթերը, օգտագործելով արգելված արտեֆակտ՝ անհետացնող թիկնոց, կարողացել է ներթափանցել քարանձավը, որտեղ պատսպարված էր Բելաթրիքս Լեսթրեյնջը՝ երկու պատանդների հետ միասին։ Փոթերը փորձել է անիծել Լեսթրեյնջին, սակայն անեծքը բախվել է երկարաժամկետ վահանին՝ հայտնաբերելով Փոթերի ներկայությունը։ Լեսթրեյնջը կարողացել է զինաթափել ու անշարժացնել Փոթերին՝ պատրաստվելով ինչ-որ մոգական ծեսի։ Ծեսի նպատակները պարզելու համար իրականացվում է հետաքննություն։

Քանի դեռ Լեսթրեյնջը զբաղված էր ծեսին նախապատարստելով, Հարրի Փոթերը կարողանում է անփայտիկ կախարդությամբ փուլ տալ քարանձավի այն հատվածը, որտեղ գտնվում էր Լեսթրեյնջը։

-Նշեցիք, որ Հարրի Փոթերը արգելված անտեսանելի թիկնոց է օգտագործել։ Արդյոք նրա դեմ քրեական գործ հարուցվելո՞ւ է։

-Այդ հարցը դեռ կքննարկվի։ Թիկնոցը գտնված չէ, գտնվելու դեպքում ենթակա է առգրավման։

-Ի՞նչ ճակատագիր է սպասվում Բելաթրիքս Լեսթ…

16-17.10.1994
«Մոգ» օրաթերթի հատուկ համարներ

————————————————————

…պատրաստվում են ավարտական քննություններին։ Իրարանցման մեջ են նաև դասախոսները։ Ուստարվա ավարտին մնացել է մի քանի օր, և ուսուցիչները ևս պատասրտովում են Հոգվարցից մեկնելու։ Ոմանք մեկնելու են նույնիսկ մինչև տարվա ավարտը։ Քլեր Մունսթոնը արդեն վաղը կլինի ԱՄՆ-ի ճանապարհին։ Մենք փորձեցինք պարզել շուտափույթ մեկնման պատճառը։ «Մեկնումս անձնական հանգամանքներով է պայամանվորված, — բացատրեց պրոֆ. Մունսթոնը, — ծննդավայրումս անակնկալ գործեր առաջացան։ Էստեղ գործերս արդեն ավարտել եմ, Մութ ուժերի պաշտպանության քննությունը աշակերտները արդեն հանձնել են։ Պրն. Դամբլդորը համաձայնեց ինձ մի քանի օր շուտ բաց թողնել»։ Այն հարցին, թե արդյոք շարունակելու է աշխատանքը հաջորդ տարի, պրոֆեսորը բացասական պատասխան տվեց…

26.05.1994թ.
«Օրվա մարգարե» օրաթերթ

————————————————————

…ընդամենը մի քանի օր առաջ Սիրիուս Բլեքը և Քլեր Մունսթոնը հայտարարեցին իրենց նշանադրության մասին։ Հարսանիքի օրը արդերն նշանակված է…

08.07.1994թ.
«Ինչ է ուզում վհուկը» ամսագիր

————————————————————

Ամեն ինչում մեղավոր են մտապրպուտները։ Նրանք հիմա էլ փոքրիկ պարսեր կազմած պտտվում են Սիրիուս Բլեքի ու Քլեր Մունսթոնի շուրջ։ Իսկ երբ Քլերը ուզում էր հեռանալ Ամերիկա, նրանք ուղղակի վզզում էին ամբողջ սենյակում։ Մի հսկայական պարս էլ եկավ Սիրիուսի հետ։ Մտապրպուտները այդ ժամանակ այնքան շատ էին սենյակում, որ Քլերը քիչ էր մնում թողներ գնար։ Բայց Սիրիուսը կարողացավ դրանց բոլորին քշել ու Քլերին ամուսնության առաջարկ անել։

-Ես հենց էդպես էլ ասացի, Սիրիո՛ւս, դու հիմարություն ես անում, — ասում է Սիրիուսի ամենամոտ ընկեր Ռիմուս Լյուպինը, — էդ աղջիկը կգնա ու դու նորից մենակ կմնաս։

Պրն. Լյուպինը շատ ուրախ տեսք ունի։ Նա բարձր խոսում է ու ծիծաղում, հաճոյախոսություններ է անում կանանց։ Արդեն երորրդ անգամ պարի է հրավիրում Դորա Տոնսկին։ Դորայի անունը իրականում Նիմֆեդորա է, բայց ամեն անգամ, երբ նրան այդ անունով են դիրում, մտապրպուտները կրտուկ շատանում են նրա շուրջ։

-Մինչև հիմա հավատս չի գալիս, որ քնձռոտ շու… քխը՛մ, Բլեքը խելքը գլուխը հավաքեց, — ասում է պրոֆեսոր Սնեյփը։ Նա մռայլ է ինչպես միշտ, բայց այսօր նրա շուրջը մտապրպուտներ գրեթե չկան։ Դա շատ լավ նշան է։ — Երկու ամիս պետք եղավ, որ հրաժարվի երդվյալ ամուրի մնալու հիմար որոշումից։

Քլերը ու Սիրիուսը ոչինչ չեն ասում, միայն նայում են իրար։ Չորս կողմը լույսեր են վառված, Քլերի շորը այնքա՜ն սպիտակ է։ Նարգլները պար են բռնում Քլերի թողած ամեն հետքի մեջ։

Հարրին զուգված-զարդարված է։ Բոլոր հյուրերից ամենաշատը Հարրին է հուզված, չնայած դա ոչ ոք չի տեսնում։ Նա անընդհատ ժպտում է, ծիծաղում է Ռոնի ու Հերմայոնիի հետ։

Լյուցիուս Մալֆոյը նկարվելու առիթը բաց չի թողնում։ Նրա ոտքերի տակից փախչող նարգլները ասում են, որ պրն. Մալֆոյը անհանգիստ է։ Իսկ այ Դրակո Մալֆոյը իրեն զգում է ինչպես ձուկը ջրում։ Ճիշտ է, նրան ինչ-որ ցանկություն է տանջում, որը ոչ մի կերպ չի համարձակվում ինքն իրեն ասել, բայց դա չի խանգարում ուրախանալ։ Նա հերթով պարի է հրավիրում բոլոր աղջիկներին։ Ինձ նույնպես։ Ու պարելու ընթացքում ասում է, որ ես շատ գեղեցիկ զգեստ ունեմ։ Կանաչ նախշազարդերով, վառ դեղին զոլերով ու մեծ կապույտ կոճակներով իմ զգեստը իրոք շատ գեղեցիկ է։ Հուսով եմ, Դրակոն կկարողանա բավարարել իր ցանկությունը։

Մոլլի Ուիզլին անչափ ջահելացած տեսք ունի։ Նա ծածուկ սրբում է աչքերը, հետո ուրախ ժպտում։ Շատերն են էդպես անում։ Բոլորը հիշում են, թե ինչպիսին էր Լիլիի ու Ջեյմսի հարսանիքը։ Փսփսալով են հիշում, որ Սիրիուսն ու Քլերը չլսեն, բայց նրանք, իհարկե, լսում են ու ժպտում։ Սիրիուսի աչքերը անընդհատ փայլում են։ Մի քիչ արցունքներից, բայց ավելի շատ՝ ուրախությունից։

Քլերն ու Սիրիուսը դեռ չգիտեն, թե ինչու են նարգլները պարում Քլերի ոտնահետքերում։ Շուտով կիմանա ու էլ ավելի երջանիկ կլինի։ Հարրինն նույնպես երջանիկ կլինի։ Հնարավոր է՝ նրան նույնիսկ մտապրպուտները կշրջապատեն։ Դեռ երբեք չեմ տեսել ոչ մի մտապրպուտ Հարրի շուրջը։

Ուիզլի երկվորյակները մեծ հրավառություն են նախապատրասել։ Անհամբեր սպասում եմ։ Մարդիկ խառնում են Ֆրեդին ու Ջորջին։ Մոռանում են, որ մտապրպուտները հավաքվում են Ֆրեդի աջ ականջի մոտ, իսկ Ջորջի՝ ձախ։

15.08.1994թ.
«Քթի մազ» ամսագրի սևագրերից

————————————————————

…այսօր առավոտյան ծնվել է Քլեր Մունսթոնի և Սիրիուս Բլեքի առաջնեկը։ Ծնողները որոշել են աղջկան Բեթ անունը տալ։ Սիրիուս Բլեքը մեզ հայտնեց, որ երեխայի կնքահայրը կլինի Սևերուս Սնեյփը…

03.05.1995թ.
«Օրվա մարգարե» օրաթերթ

Հեղինակ՝

3 thoughts on “Պատառիկներ մոգական դեղին մամուլից

Թողնել մեկնաբանություն