Posted in Հեղինակ՝ Եվտերպե

Վերջ

Նախորդ գլուխը՝ Լսո՞ւմ ես
Բոլոր գլուխները

-Վերջին հորքրուքսը Հարրին է, Սիրիուս…

Սիրուսը լուռ է: Դամբլդորը սպասում պատասխանի:

-Սիրիուս…

-Հասկացա: — Ընդհատում է Սիրիուսը. բառերը ընկնում են քարերի պես, ծանր-ծանր: — Ի՞նչ ենք անելու:

-Սիրիուս, — Դամբլդորի բառերը զգույշ են, դուրս են գալիս անհարմարձակ, այս ու այն կողմ նայելով: — Սիրիուս, ոչ մի տարբերակ չկա ոչնչացնելու հորքրուքսում պահած հոգին առանց անոթը վնասելու:

Շարունակել կարդալ “Վերջ”

Posted in Հեղինակ՝ Եվտերպե

Պատառիկներ մոգական դեղին մամուլից

Նախորդ գլուխը՝ Գաղտնիքների սենյակը (մաս 3)
Բոլոր գլուխները

… 9 և ¾ կառամատույցում դարձյալ ուրախ աղմուկ է։ Բարձրդարսանցիները բազմության միջից գտնում են իրենց ընկերններին, հեռվից ձեռքով անում, բղավում, մի կերպ պոկում ծնողներից՝ ընկերներին բարևելու ու նորությունները պատմելու համար։ Շարունակել կարդալ “Պատառիկներ մոգական դեղին մամուլից”

Posted in Հեղինակ՝ Եվտերպե

Գաղտնիքների սենյակը (մաս 3)

Նախորդ գլուխը՝ Գաղտնիքների սենյակը (մաս 2)
Բոլոր գլուխները
Հաջորդ գլուխը` Պատառիկներ մոգական դեղին մամուլից

Հաջորդ մի քանի օրը սարսափելի ոչինչ տեղի չի ունենում։ Առավոտյան արթնանալուն պես որոշում եմ գտնել օրագիրն ու ոչնչացնել, սակայն չեմ հասցնում. զանգը տալիս է։ Օրագիրը փնտրում եմ նաև երեկոյան, գրեթե հիշում եմ, թե ուր եմ դրել, բայց քունս սկսում է անտանելի տանել ու էդպես էլ չեմ գտնում։ Հաջորդ առավոտյան փորս էնպես է կծկվում սովից, որ փնտրտուքները թողնում եմ նախաճաշից հետո։ Աստիճանաբար օրագիրը գտնելու ցանկությունը թուլնում է ու լրիվ անհետանում։ Ավելի լավ, որ կորել է, ուրեմն ոչ մեկին վնաս չի տա։ Շարունակել կարդալ “Գաղտնիքների սենյակը (մաս 3)”

Posted in Հեղինակ՝ Rimmstein

Շները շոկոլադ սիրում են, բայց չի կարելի

Գոդրիկս Հոլլոու 7 հասցեում խուլ գիշեր էր։ Ասես քամին շունչը պահել էր ու սպասում էր կարևոր մի իրադարձության։ Մեռյալ գիշերում բոցկլտում էր հեռու տներից մեկի պատուհանը։ Դրանից այն կողմ՝ կիսախավար սենյակում, բազմոցին նստած էին երկուսը ու լուռ նայում էին հեռուստացույցի էկրանին։ Տղամարդը, որ մոտ 25 տարեկան էր, ուներ ձյութի պես մազեր, որ ցցված էին այս ու այն կողմ։ Նա գամված հայացքով նայում էր էկրանին, որտեղ շիկահեր մի գեղեցկուհի երգում էր նվագախմբի ընկերակցությամբ։ Շարունակել կարդալ “Շները շոկոլադ սիրում են, բայց չի կարելի”
Posted in Հեղինակ՝ Rimmstein

Երեկոն մինչև․․․

-Լսի՛ր, էն բերածս վերջին փայտիկն ու՞ր է: Չեմ գտնում էս կույտի մեջ:
-Ո՞րը: Էն կարմրավու՞նը: Էլի կոտրել է:
Փոքրիկ տաքուկ սենյակը լցվեց մորուքավոր երիտասարդի անհոգ ծիծաղով:
Սենյակի մի անկյունում ճտճտում էր բուխարու կրակը: Գետնին թափթփված էին բազմապիսի ու երփնագույն խաղալիքներ, կարճլիկ սեղանին դրված էին տարբեր բաժակներ ու քաղցրավենիք: Գրեթե ամեն անկյունում ծաղիկներ էին, ու օդը լի էր ինչ-որ անուշահոտ հարմարավետությամբ:
Շարունակել կարդալ “Երեկոն մինչև․․․”

Posted in Հեղինակ՝ Եվտերպե

Փիլիսոփայական քարը (մաս 2)

Նախորդ գլուխը՝ Փիլիսոփայական քարը (մաս 1.)

Բոլոր գլուխները

Հաջորդ գլուխը՝ Գաղտնիքների սենյակը (մաս 1)

13.02.1992թ.

Բարև, սիրելի օրագիր։ Ընդամնեը մի քանի շաբաթ է, ինչ դասերը սկսվել են, բայց արդեն այնքա՜ն բան է եղել։ Շարունակել կարդալ “Փիլիսոփայական քարը (մաս 2)”

Posted in Հեղինակ՝ Եվտերպե

Փիլիսոփայական քարը (մաս 1.)

Նախորդ գլուխը՝ Բա՛ց թող
Բոլոր գլուխները

***

Սիրիո՛ւս,

գրիֆինդոր եմ ընկել, Ռոնն ու Նևիլն էլ հետս։

Դպրոցը ուղղակի հրաշք է։ Հագրիդը դուրս շա՜տ եկավ, ասաց որ կարող եմ իրեն հյուր գնալ։ Մի տարօրինակ աղջկա հետ եմ ծանոթացել։ Ծնողները մագլեր են, պատկերացնու՞մ ես։ Բայց մի քիչ քիթը ցցած է։ Շարունակել կարդալ “Փիլիսոփայական քարը (մաս 1.)”

Posted in Հեղինակ՝ Եվտերպե

Բա՛ց թող

Նախորդ գլուխը՝ Սովորեցրո՛ւ
Բոլոր գլուխները
Հաջորդ գլուխը՝ Փիլիսոփայական քարը (մաս 1.)

***

-Սիրիուուո՜ւս…

Զրնգուն  ձայնը գնալով մոտենում է ու բարձրանում։ Փորձում եմ բացել աչքերս։ Արագ արթնանալը երբեք իմ արժանիքներից չի եղել։

-Սիրիուուո՜ւս… Շարունակել կարդալ “Բա՛ց թող”

Posted in Հեղինակ՝ Եվտերպե

Սովորեցրո՛ւ

Նախորդ գլուխը՝ Կարդա՛
Բոլոր գլուխները
Հաջորդ գլուխը՝ Բա՛ց թող

***

Սիրտս արագ-արագ բաբախում է։ Միշտ էդպես է լինում, երբ հանկարծակի վեր եմ թռչում։ Ինչ-որ ձայն արթնացրեց։ Ականջ եմ դնում։ Ոնց որ լուռ է։ Բայց չէ, ներքևից ձայներ են գալիս։ Ահա նորից դղրդոց, ասես բազկաթոռը ընկավ։ Բազկաթո՞ռը ընկավ։ Վեր եմ թռչում տեղից, շալվարս արագ հագս քաշում, վազում ցած։ Երբ գնացի քնելու, Սնյփը դեռ էստեղ էր, Սիրիուսի հետ տան պաշտպանությունն էին ստուգում։ Ուրեմն ձայները մենակ մի պատճառով կարող են լինել․ կռվում են։ Էդ տեսարանը բաց թողնել չի կարելի։ Ատիճաններից իջնելուց հետո քայլերս դանդաղեցնում եմ, կամաց մոտենում դռանը, զգույշ բացում։ Հըմ, չեն էլ մտածել հմայքով փակել։ Չնայած․․․ կբացեի, եթե նույնիսկ հմայքով փակած լինեին։ Շարունակել կարդալ “Սովորեցրո՛ւ”